ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

Թեկնածուների կիսատ-պռատ քարոզչությունը

Թեկնածուների կիսատ-պռատ քարոզչությունը
22.01.2013 | 15:26

Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը քարոզչությունը կիսատ է թողնելու՝ փետրվարի 8-ին հանելու է իր թեկնածությունը: «Ծրագրերի մրցություն չի լինելու: Ով մնում է թեկնածուների ցուցակում՝ լեգիտիմացնում է իշխանությունը: Կան թեկնածուներ, որոնք դեկորացիայի մասնակիցներ են, և իրենց համար դժվար է լինելու թեկնածությունը հանելը»,-ասել է Արամ Հարությունյանը` «սպառնալով» կրկնել նախագահի մյուս թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` հացադուլ հայտարարելով ԿԸՀ-ի դիմաց:
Մեկ այլ թեկնածու էլ` Արման Մելիքյանը, հայտարարել է, թե տնտեսական, քաղաքական և սոցիալական մասով կասեցնում է իր քարոզարշավը` շեշտելով, որ զբաղվելու է ընտրությունների միայն իրավական հարցերով:
Հավելենք, որ Արման Մելիքյանը տևական ժամանակ ԿԸՀ-ից պահանջում է հրապարակել Հայաստանից հեռացած քաղաքացիների թիվը: Նա ևս կսպասի մինչև փետրվարի 8-ը, որից հետո կա՛մ կհրաժարվի մասնակցել ընտրությանը, կա՛մ այդ քայլին կդիմի քվեարկությունից մեկ օր առաջ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ