Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ամենաարվեստասերը, Շուշան Պետրոսյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանն է

Ամենաարվեստասերը, Շուշան Պետրոսյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանն է
05.02.2013 | 16:56

Նախագահի թեկնածուների ծրագրերի մասին այսօր շատ քիչ քննարկումներ են ծավալվում, գրեթե ոչ մեկին չի հետաքրքրում, թե հասարակական տարբերև խավերին նախագահացուներն ինչ են խոստանում: Այդուհանդերձ, փորձեցինք պարզել` նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում մշակույթի ոլորտն ինչպե՞ս է ներկայացված: Հարցն ուղղեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին:
«Առհասարակ, կարծում եմ, մշակույթի ոլորտին շատ անլուրջ վերաբերմունք է ցուցաբերվում: Լինելով նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովում, ես բարձրաձայնել եմ` Աստված իմ, հրաշալի է ուսումը, ամեն ինչի հիմքն է, այնուհանդերձ, մշակույթին պիտի շատ ուշադրություն դարձնել: Անդրադարձները զուտ անդրադարձներ են, ոչ ավելին: Ռադիկալ, իսկապես ոլորտը փոխելուն, մաքրելուն, նորարարություն անելուն միտված քայլեր չեմ տեսնում»,-ասաց երգչուհին: Հարցին` այդ բացթողումը նկատել եք նաև Ձե՞ր թեկնածուի ծրագրերում, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Իմ թեկնածուն ամենաարվեստասերն է, կարծում եմ»:


Ռուզան Խաչատրյան

Դիտվել է՝ 5034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ