Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Համա թե մշակութային է

Համա թե մշակութային է
05.07.2013 | 14:03

2010-ին Գյումրիում հիմնվեց Խաչքարերի պուրակը, որտեղ ներկայացված են Ջուղայի խաչքարերի օրինակները: Սակայն նախկին լուսավորված ու խնամված պուրակն այսօր անուշադրության է մատնված: Կոտրված են գրեթե բոլոր խաչքարերի մոտ տեղադրված լամպերը, խոտածածկը «մարդաբոյ» է դարձել: ՈՒ այս ամենը այն ժամանակ, երբ օրերս Գյումրին հանդիսավորությամբ ճանաչվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Միայն կենտրոնը մարքազարդելով ու լուսավորությունը շքեղ դարձնելով, հաստատ մշակութային քաղաքի շունչ չես հաղորդի: Հատկանշական է, որ այս պուրակը քաղաքապետարանի հարևանությամբ է: Տեսնես, Սամվել Բալասանյանի աչքով հեչ չի՞ ընկել այս պատմական հուշարձանների անմխիթար վիճակը, թե քաղաքապետը խաչքարերի հետ սեր չունի:
Այս ֆոնին հարկ է նշել, որ քաղաքի գեղեցիկ շատրվաններից մեկը ևս սեզոնը բացվելուց մինչ հիմա չի գործում, գյումրեցիներն էլ հեգնում են, թե հավանաբար պատճառն այն է, որ շատրվանը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամասում է` Ամենափրկիչ երկեղեցու դիմաց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ