ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
29.07.2013 | 23:58

...թեմինչ Հովիկ Աբրահամյանը, «մանրամասնորեն սիրելով վարչապետի աթոռը», պատրաստվում է աշնանը վերջապես հասնել ու նստել սույն բաղձալից աթոռակին, դեռ առուն չթռած` էլի «հոպլա» ասելով, զի իր մունետիկները զբաղված են այդ սրբազան լուրը տարածելու գործով, Տիգրան Սարգսյանը զբաղված է աշնանը ներկայացվելիք կառավարության ձևավորմամբ: Ըստ լավատեղյակ աղբյուրների` աշնանը սպասվում են կադրային լուրջ շարժեր, և վերջինս նպատակ ունի կառավարությունում ուժեղացնելու իր բլոկը` նոր մարդկանց ներառելով այնտեղ:

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ