Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Զորի Բալայանը հայ չէ»

«Զորի Բալայանը հայ չէ»
15.10.2013 | 12:39

«Ասում են՝ ի՞նչ է նշանակում, մենք անկախություն ունենք և մեր անկախության դեմ ինչ-որ մեկը համարձակվում է խոսել: Քանի կար, ադրբեջանցիների դեմ էին պայքարում գաղափարախոսական հողի վրա, այստեղ արդեն ստիպված են իրենց հայ համարող մտավորականների դեմ պայքարել»,- այսօր, անդրադառնալով Զորի Բալայանի նամակին, արցախցիների դժգոհությունն այսպես ներկայացրեց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը՝ հընթացս նկատելով, որ սա արցախակենտրոն մտածելակերպի բացասական հետևանքն է, պետք է լինել հայակենտրոն: «Հայաստանն է, հայ ժողովուրդն է առանցքում, հայկական հարցն է, իսկ Արցախը դրա մի մասն է: Արցախակենտրոն մտածելակերպը չարիք է ամբողջ հայության համար և նաև Արցախի համար: Եթե չլիներ անկախ Հայաստանը, չակերտավոր արցախյան բոլոր հաղթանակները չէին լինի»,-հավելեց Պարույր Հայրիկյանը: Այս ամենը ԱԻՄ ղեկավարը պայմանավորում է նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ: «Մաքսային միություն եթե մտնի, Հայաստանը կորցնելու է իր ունեցած կիսատ-պռատ ազատությունները: Զորի Բալայանի նամակը ոչ միայն անիրազեկություն է, այլև զարգացում է՝ արդեն ընդունված որոշման: Ինքը զարգացրել է ռուսական կայսրությունը վերականգնելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը»,-նշեց Պարույր Հայրիկյանը՝ շեշտելով, որ Զորի Բալայանը հայտնի հրապարակախոս է, բայց ոչ հայ մտավորական: «Զորի Բալայանը լավ մտավորական է, բայց հայ չէ: Ես հիմա կասկածում եմ՝ ինքը երբևէ կարդացե՞լ է Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, գիտի՞ Սևրի պայմանագրի մասին»,- ընդգծեց ԱԻՄ ղեկավարը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ