«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Բագրատյանը «խաղում» է թվերի հետ

Բագրատյանը «խաղում» է թվերի հետ
04.12.2013 | 17:38

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը այսօր կառավարությանը հարց ուղղեց, որին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և լակոնիկ ասաց. «Դուք թվեր ներկայացրիք, բայց ես Ձեր հարցը չհասկացա»: Բագրատյանը վերստին տնտեսագիտորեն բացատրեց, թե ինչ նկատի ունի, սակայն նորից արժանացավ նախարարի «անհասկացվածությանը»: «Դուք կարող եք թվեր գումարել, բազմապատկել, թվերով խաղալ»,- հակադարձեց Դավիթ Սարգսյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ