Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հայաստանը խոր քնի մեջ է

Հայաստանը խոր քնի մեջ է
17.01.2014 | 16:50

Սփյուռքահայ կառույցները բավականին դժգոհ են հայաստանյան դիվանագիտական կորպուսից ցեղասպանության հարցերում իրենց պատշաճ աջակցություն չցուցաբերելու համար: Այս մասին մեզ ասաց սիրիահայ Վահե Մահշիկյանը, որը տարիներ շարունակ զբաղված է հայկական դատի արդար պահանջով: Նա դժգոհեց, որ Հայաստանի իշխանությունների անտարբեր վերաբերմունքը զարմացնում է նույնիսկ իրենց հետ բանակցող այլ երկրների ներկայացուցիչներին: «Անհասկանալի վերաբերմունք ունեն: Գիտակցելով, որ կանգնած ենք 100-րդ տարելիցի շեմին, ուժերն ի մի բերելու, առիթը օգտագործելու և Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու փոխարեն մերոնք ի՞նչ են անում, բառացիորեն ոչինչ»,- զայրացած նշեց մեր զրուցակիցը` մեղադրանքի մեծ չափաբաժինը վերագրելով նաև տեղի հայկական դեսպանատներին, որոնք մատը մատին չեն տալիս:

Վահե Մահշիկյանը, որ հայ-արաբական միջազգային խորհրդի համանախագահն է, այս օրերին եգիպտական իշխանությունների հետ հանդիպումների մեջ է, որպեսզի այս երկիրը ճանաչի Ցեղասպանությունը: «Մենք հայ դատի համար տարիներ շարունակ ջանք, անձնական ֆինանսներ ենք ներդրել: Այս հարցում մեզ աջակցում են անգամ օտարները: Հայաստանի իշխանություններին մնում է միայն դիվանագիտորեն, արտաքին քաղաքականությունը ճիշտ ուղղորդելով օգնել, սատարել մեզ, որպեսզի դրսում տեսնեն, որ մեր թիկունքում երկիր է կանգնած: Այնինչ Հայաստանը խորը քնի մեջ է: Ցավոք, ազգային արժանապատվություն քիչ հայերի մեջ է մնացել: Աշխարհը մեր դատով է հետաքրքրված, իսկ Հայաստանի հայերն ո՞ւր են»,- նշեց Մահշիկյանը` հուսալով, որ հեռու չէ այն օրը, երբ, ի վերջո, աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց մինչ այդ Հայաստանը պիտի «արթնանա»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ