«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Շա՜տ խառն են

Շա՜տ խառն են
23.10.2018 | 08:36

Երեկ խորհրդարանում իսկական քաոս էր։ Հապճեպ խորհրդարան բերված ընտրական օրենսգրքի քվեարկությունը երկու անգամ տապալվեց։ Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները դա համարեցին սաբոտաժ, իսկ ՀՀԿ-ն հաստատակամ էր` կրկնակի տապալելով քվեարկությունը։ Սակայն իշխող կուսակցության ներկայացուցիչները վստահ հայտարարում են, որ հին օրենսգրքով էլ կարող են հաջողության հասնել։ Մինչ խորհրդարանական ուժերը, մասնավորապես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իրար հաջորդելով հայտարարություններ էին տարածում, իսկ իշխանությունը չէր կարողանում սեփական սցենարով գնալ արտահերթ ընտրությունների, մեկ այլ ճամբարում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ էին։


«Ծառուկյան» խմբակցության անդամներին այլ հարց էր շատ հուզում. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս հայտարարեց, որ էապես փոխվելու է իրենց ցուցակը։ Նա կուսակցության հնաբնակներին, մեր տեղեկություններով, այս մասին վաղուց է հայտնել, այդ պատճառով էլ շատերը խուճապի մեջ են, սկսել են ծանրութեթև անել, թե ով է արդի չափորոշիչներին համապատասխանում, ով կարող է նորից հայտնվել ցուցակի անցողիկ հորիզոնականներում։
Իսկ այս անգամ ցուցակում տեղը շատ բան է որոշում, որովհետև ՀՀԿ-ի ժամանակներն ավարտվել են, ԲՀԿ-ն այլևս երկրորդ ուժ չէ, ուստի ոմանք ոչ միայն շա՜տ խառն են ցուցակում լինել-չլինելու, այլև առաջին հնգյակում իրենց տեղն ամրագրելու առնչությամբ։


Այսուհանդերձ, եթե դեկտեմբերին ընտրությունները կայանան, ինչպես երևում է, դրանք անցկացվելու են հին ԸՕ-ի կանոնների համաձայն։ Այսքանից հետո բնական հարց է ձագում` ինչու՞ են ՀՀԿ-ականներն ավելի բորբոքում իրենց հանդեպ առկա հանրային դժգոհությունը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ㄢ€炩劉氓啪鈥灻ㄢ€炩€斆┧喡捙久ヂ伮/archives" rel="nofollow">Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 30.07.2025