Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Արայիկ Հարությունյանը տեղյակ չէ՞ իր նախարարության որոշումներից

Արայիկ Հարությունյանը տեղյակ չէ՞ իր նախարարության որոշումներից
09.11.2018 | 16:45

Այսօր երիտասարդների գործուն աջակցությամբ իշխանության եկած կառավարության անդամներից մեկին՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին, ԵՊՀ-ում ցույցով են դիմավորել, իսկ վերջինս գնացել էր Արեւելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի միջոցառումներին մասնակցելու։ Ուսանողների դժգոհության պատճառը ուսխորհուրդների լուծարումն է և վերակազմավորումը։ Սա փոխնախարարի հրաանգն է եղել բուհերին։ Արայիկ Հարությունյանն ասել է, որ մասամբ է տեղյակ խնդրին, դրանով փոխնախարարն է զբաղվում։


Տարակուսելի է, որ նախարարությունը մի որոշում է կայացնում բուհերի հարցում, որից նախարարը մասամբ է տեղյակ և փոխնախարարը փաստորեն «ինքնագլուխ> որոշել է լուծարել, օրինակ, ԵՊՀ-ի ուսխորհուրդը։ Շատ անլուրջ չէ այս ամենը։ Նախ եթե Արայիկ Հարությունյանը նոր պետք է ուսումնասիրի խնդիրն, ինչու՞ է որոշումն արդեն հասել բուհ, իսկ եթե պարզվի, որ փոխնախարարին որոշումն այնքա՞ն էլ ճիշտ չէ (խոսքն ամենևին այն մասին չէ, թե պետք է լուծարել ԵՊՀ-ի ուսխորհուրդը, թե ոչ, այլ երևույթի մասին է)։ Հիմա ի՞նչ, նախարարը պետք է հրահանգի փոխնախարարն իր հրամանը հե՞տ վերցնել։ Ինչ տարօրինակ իրավիճակ է, գերադասը չգիտի, թե իր տեղակալը ինչ որոշում է կայացրել ու «հետին թվով> պետք է դրա ճիշտն ու սխալը որոշի։


Սակայն իրականում Արայիկ Հարությունյանը լավ էլ տեղյակ է խնդրից, պարզապես ցուցարարներին հանդարտեցնելու համար փոխնախարարին է մեջտեղ բերում։ Միայն նրա այն հայտարարությունը, թե «կուլիսային որեւէ խոսակցություն էլ չի կարող լինել, ինչը տարիներ շարունակ բնորոշ է եղել ձեր ուսանողական խորհրդին», լավագույն ապացույցն է, որ ԿԳ նախարարի պաշտոնակատարը ոչ միայն մասամբ է տեղյակ խնդրից, այլ փոխնախարարի որոշման հետևում հենց նրա հրամանն է։ Ուրեմն ինչու է ինքը կուլիսային մակարդակում որոշումներ կայացնում հետո ցուցարարների առջև թիրախներն ուղղում դեպի փոխնախարարը։ Միթե իրենք չէին ասում, որ ամեն ինչ թափանցիկ ու բաց է լինելու, սա՞ է բաց աշխատաոճը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ