Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նախկիններն աջակցում են Վիտալի Բալասանյանին

Նախկիններն աջակցում են Վիտալի Բալասանյանին
11.06.2019 | 00:36

Արցախի ղեկավարությունը փորձում է հնարավորինս հանգիստ, անցնցում իշխանափոխություն իրականացնել, ինչը տրամաբանական ու անհրաժեշտ է՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում գտնվող պետության հանգամանքը։ Սակայն որոշ ուժեր, այդուհանդերձ, փորձում են այս ամենին սրություն հաղորդել և ինտրիգներ հրահրել։ Այս պահին, ըստ արցախյան մեր աղբյուրների, նախագահի թեկնածուների մեջ ֆավորիտն անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն է, և արցախցիների համակրանքը հիմնականում նրա կողմն է։ Բավական ուշագրավ են նաև Արցախի ընտրություններում հայաստանյան տարբեր ուժերի և իշխանության հավակնությունները։ Եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ օրուգիշեր «հեղափոխականների» քաղաքականությունը գովերգող Արա Հարությունյանին են նախընտրում, մյուսները լուրջ վերապահումներ ունեն նրա հարցում։ Իսկ Վիտալի Բալասանյանին, մեր աղբյուրի տեղեկացմամբ, Հայաստանից իրենց աջակցությունն են հայտնել և՛ Ռոբերտ Քոչարյանը՝ սեփական թիմով, և՛ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ով։ Ասում են, հենց սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Վիտալի Բալասանյանի հանդեպ խիստ ընդգծված վերաբերմունք է ցուցաբերում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ. Երեկ` օրվա վերջում, լուր տարածվեց, թե ԱՀ ԱԽՔ-ի պաշտոնից Վիտալի Բալասանյանը հրաժարական է տվել։

Դիտվել է՝ 4560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ