Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Բա­րե­գոր­ծու­թ­յան հա­կա­ռակ կող­մը

Բա­րե­գոր­ծու­թ­յան հա­կա­ռակ կող­մը
08.11.2019 | 00:24

Ա­միս­ներ ա­ռաջ, երբ «Պար­տադ­րում են «մուծ­վել» վեր­տա­ռու­թյամբ հոդ­ված էինք տպագ­րել Ան­նա Հա­կո­բ­յա­նի հիմ­նադ­րամ­նե­րին փո­խանց­վող կլո­րիկ գու­մար­նե­րի «ծա­գում­նա­բա­նու­թյան» մա­սին, տի­կի­նը վր­դով­վել էր ու այն հա­մա­րել «նախ­կին կո­ռում­պաց­ված հա­մա­կար­գի մի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի որ­դու պատ­վի­րած լուր՝ կլո­րիկ գու­մա­րի դի­մաց»։

Այս ար­ձա­գան­քը հի­շե­ցինք, երբ պարզ­վեց, որ այ­սօր Ան­նա Հա­կո­բյա­նը մի «չնաշ­խար­հիկ» մուծ­ման նոր մե­թոդ է մտա­ծել։ Իշ­խա­նու­թյան սի­րած «Դվին» հա­մա­լի­րում այ­սօր ե­րե­կո­յան տի­կին Ան­նան բա­րե­գոր­ծա­կան ընթ­րի­քի է հրա­վի­րել երկ­րի ունևոր­նե­րին և ո­րո­շել ըստ «մուծ­վող» գու­մա­րի չա­փի, նրանց «տե­սա­կա­վո­րել»։ Ժո­ղովր­դա­կան լեզ­վով ա­սած, ում շնորհքն ինչ­քան կհե­րի­քի։ Օ­րի­նակ, ե­թե ու­զում եք «Ժպիտ­նե­րի քա­ղաք» բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի գոր­ծըն­կեր «կարգ­վել», պի­տի պար­տադր­ված մու­ծեք 200 հա­զար դրամ, ոչ մի կո­պեկ պա­կաս։ «Բա­րե­կա­մի» դեպ­քում՝ 500 հա­զար դրամ, «Բա­րե­րա­րի» կար­գա­վի­ճա­կը բարձ­րա­նում է կրկ­նա­կի վճա­րե­լով՝ 1 մլն դրամ և ա­վե­լի, հենց այն­պես «Հո­վա­նա­վո­րը»՝ 5 մլն և ա­վե­լի դրամ, իսկ պատ­վա­վոր դափ­նի­նե­րը վե­րա­պահ­ված են «Մի­ջո­ցառ­ման հո­վա­նա­վո­րին»՝ 10 մլն և ա­վե­լի դրամ։ Սա էլ մենք չենք գրում, վար­չա­պե­տի կինն է հայ­տա­րա­րել մի դրա­մա­հա­վա­քի մա­սին, որ­տեղ ան­գամ պար­տադ­րան­քը շատ մեղմ է հն­չում։ Հա­յաս­տա­նի այ­սօր­վա պայ­ման­նե­րում, երբ շատ հեշտ է այս կամ այն մար­դու վրա գործ կա­րել, պատ­կե­րաց­նու՞մ եք ինչ կա­րող է լի­նել, ե­թե, օ­րի­նակ, մի մե­ծա­հա­րուս­տից ոչ միայն «Բա­րե­րար» հնա­րա­վոր չլի­նի «քա­մել», այլև «Գոր­ծըն­կեր»։ Իսկ ե­թե ժա­մա­նա­կին ճիշտ կողմ­նո­րոշ­ված մե­ծա­հա­րուս­տը, այս ան­գամ էլ պա­հը որ­սա­լով, «Մի­ջո­ցառ­ման հո­վա­նա­վոր» դառ­նա, հաս­կա­նա­լի է, չէ՞, թե հեր­թա­կան ինչ «քարտ-բլանշ» է ստա­նա­լու։


Բայց կա գր­ված ու չգր­ված մի կա­նոն՝ բա­րե­գոր­ծու­թյու­նը պար­տադր­ված չի լի­նում, ոչ էլ ցու­ցադ­րա­կան, ա­ռա­վել ևս, գու­մա­րա­յին կամ տիտ­ղո­սա­յին։ Սա կար­գա­վի­ճակ չու­նե­ցող մարդ­կանց պա­րա­գա­յում է ա­նըն­դու­նե­լի, ուր մնաց երկ­րի վար­չա­պե­տի կնոջ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ