ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել ՈՒկրաինայում։               
 

Աշխարհահռչակ 100 հայեր գալիս են Հայաստան

Աշխարհահռչակ 100 հայեր գալիս են Հայաստան
05.02.2020 | 14:09

Աշխարհահռչակ 100 հայեր գալիս են Հայաստան՝ ԵՊԲՀ 100 ամյակին ընդառաջ՝ Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Եվ այսպես, աշխարհահռչակ ուռուցքաբան Գրեգորի Կալամքերյանը ելույթ կունենա ԵՊԲՀ 100-ամյակի բժշկական կոնգրեսի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3, ԵՊԲՀ-ում: Պրոֆ. Կալամքերյանը Միչիգանի համալսարանի քաղցկեղի կենտրոնում ղեկավարում է թորակալ ուռուցքաբանության բաժանմունքը: Միևնույն ժամանակ նաև ղեկավարում է Թոքի մանրաբջջային քաղցկեղի վարման NCCN ամերիկյան ուղեցույցի փորձագիտական հանձնաժողովը: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր, հանրահայտնի բժիշկ-գիտնականը 2018թ-ից համատեղությամբ նաև հանդիսանում է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր»:

Դիտվել է՝ 6781

Մեկնաբանություններ