Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Թող իրենց լսեն, հետո մյուսներին դատեն

Թող իրենց լսեն, հետո մյուսներին դատեն
08.02.2020 | 12:27

Երբ Ռուբեն Հայարապետյանին բերման ենթարկեցին և բաց թողեցին, նա հայտարարեց․ «Մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու ու ոտքերս մաքրելու իրենց վրա»։ Այս հայտարարությունն արժանացավ իշխանական պատգամավորների բուռն արձագանքին, ինչպես կարելի էր այդպես արտահայտվել։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայրապետյանի այդ միտքն վերջին երկու տարվա ընթացքում հնչած հրապարակային տարբեր արտահայտությունների տրամաբանական շարունակությունն էր։ Ով է ասել, որ իշխանությունն այն էլ ամենաբարձր մակարդակով կարող է իրեն նմանատիպ արտահայտություններ թույլ տալ, իսկ ընդդիմադիրները՝ ոչ։ Այս ողջ ժամանակահատվածում, եթե հատ-հատ առանձնացնենք այն բոլոր ոչ բարեկիրթ արտահայտությունները, որոնք միայն Նիկոլ Փաշինյանն է իրեն թույլ տվել, մի գրքի հարուստ նյութ կստեղծվի։


Վերջին թարմ օրինակը օրերս ԱԺ-ում նրա ելույթում հնչած մտքերն էին։ Մասնավորապես․ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե էդ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները եւ օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, եւ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով»։ Իշխանությունն ուժ է, ունի բոլոր լծակները տարբեր իրավիճակներ հարթելու, բայց առանց նման լեքսիկոնի։ Եթե իսկապես նախկինները սխալներ են գործել, պետք է օրենքը նրանցով զբաղվի, ոչ թե վարչապետն այս ու այն ամբիոն օգտագործի ու միայն այսպիսի բառուբանով սպառնա։ Սա տհաճ է երկրի ղեկավարի դեպքում, անհարկի ու անհեթեթ։ Իշխանությունը պետք է առաջին հերթին խոսքի զսպվածություն ցուցաբերի, հետո այն պահանջի մյուսներից։ Եթե ինքն է նախահարձակ, չպետք է դժգոհի, որի իրեն էլ նույն ձևով կպատասխանեն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ