Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ում հավատալ

Ում հավատալ
10.04.2020 | 19:33

Մեր իշխանություններից հնարավոր չէ գլուխ հանել։ Վարակվածների թվի առաջին քիչ տվյալից հետո Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, եթե այսպես շարունակվի մի քանի օր, հնարավոր է շուտով անցնենք բնականոն կյանքին։ Սակայն այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ նախկին կյանքին վերադարձ չի լինել առնվազն 1-2 տարի։ «Մենք կարողանում ենք բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ավելին, դեռ ունենք ռեզերվներ, որ ավելի մեծ թվով պացիենտների օգնություն ցույց տալ: Դա չի նշանակում, որ կարող ենք թուլանալ եւ վերադառնալ նախկին կյանքին: Ուզում եմ շեշտել, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի: Նույնիսկ եթե արտակարգ ռեժիմը հանվի, չպետք է վերադառնանք նախկին կյանքի ռիթմին»,- ասաց նա։


Հիմա չգիտես՝ ում հավատալ. կառավարության փաստացի ղեկավարի՞ն, որն ի պաշտոնե պարտավոր է հանրությանը տեղյակ պահել իրական վիճակի մասին թե՞ առողջապահության նախարարին, որը մասնագիտորեն ավելի իրազեկ է խնդրից։ Այլ հարց է, թե խուճապը տուգանքներով կանխող կառավարությունն իր այս հակասական հայտարարություններով ինչ իրական խուճապ է տարածում հանրության շրջանում։ Սա նաև փաստում է, որ կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, իսկ հանրությունն էլ շվարած մեկ աջ է նայում, մեկ՝ ձախ, որպեսզի հասկանա, թե ի վերջո, ինչ է կատարվում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ