Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Անտերության օրը

Անտերության օրը
09.11.2024 | 17:32

2020-ի նոյեմբերի 9-ին երկիրը անտեր էր։ Մի հատ, կես հատ քաղաքական ուժ ու գործիչ չհայտնվեց, որ կապիտուլյացիային դեմ հայտարարություն կաներ։

Ոչ միայն հայտարարություն կաներ, այլ նաև ժողովրդին հոդաբաշխ կբացատրեր, որ այդ պահի դրությամբ մեր պարտության տեսակը ունի ընդամենը տակտիկական բնույթ, որ մեր բանակը, Մռավից մինչև Կարմիր Շուկա, անառիկ կանգնած է, որ 25.000 շրջապատվողների մասին հայտարարությունը բացարձակ կեղծ է, որ թշնամին նույնպես մաշված է, ու նրա բարձր տեխնոլոգիական սպառազինությունից մնացել է լավագույն դեպքում 10%-ը, ու շուտով դա էլ չի լինելու։

Դրանից հետո ազգին կբացատրեր, որ հարավային ճակատի փլուզման պատճառը զորքերի դիսցիպլինային կառավարման փլուզումն է։ Որ ոչ թե թշնամին է հաղթում, այլ մենք ենք պարտվում։

Վերը շարադրված պնդումների վրա հիմնվելով՝ լեգիտիմացիոն մանիֆեստ կաներ ու իշխանությունը ձեռքը կվերցներ։

Բայց... Բայց ունեցանք այն, ինչ ունենք։ Այս համատեքստում հաջորդ 4 տարիների ընթացքը լրիվ տրամաբանական է ու հեչ զարմանալի չի։

Վերջում հիշեցնեմ, որ նոյեմբորի 9-ը ընդամենը հետևանքն էր հոկտեմբերի 3-ի։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3231

Մեկնաբանություններ