Պահապա՛ն ամենայնի Քրիստոս, աջ Քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի, ի նստել ի տան, ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել, զի մի՛ երբեք սասանեցայց. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...