Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Սա ոչ միայն բանակի, սա պետության վախճանն է

Սա ոչ միայն բանակի, սա պետության վախճանն է
23.05.2025 | 11:53

Փողով բանակից ազատվելու, կամ ծառայության տևողությունը կրճատելու քննարկվող կարգավորումը երբևիցե լսածս ամենազազրելի բաներից մեկն է։ Հազարապատիկ ավելի զազրելի, քան կաշառքով կամ քաղաքացիություն փոխելով մամայի բալեքին բանակից թռցնելու պրակտիկան։

Եթե այս օրինագիծն ընդունվում է, ապա մենք որպես պետություն պաշտոնապես ասում ենք, որ մեր երկրում մահվան առաջ մարդիկ այլևս հավասար չեն։

Այնպես չէր, որ առաջ էլ առանձնապես հավասար էին, բայց սա վերջնական լեգիտիմացումն է կործանարար այդ անհավասարության։

Սա նվաստացուցիչ, մարդկային արժանապատվություն ոչնչացնող վերաբերմունք է։ Սա ոչ միայն բանակի, սա պետության վախճանն է, որ է՛։

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2655

Մեկնաբանություններ