Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Պետք է պահպանենք հիշողությունը

Պետք է պահպանենք հիշողությունը
05.07.2025 | 13:08

Խավարի, ուրացման ու կեղծ արժեքների քարոզի ժամանակներում մարդ մնալու և չխելագարվելու ամենաարդյունավետ ձևը իրական արժեքների մասին հիշողության պահպանումն է:

Լինենք անկեղծ. բանական ու բարոյական մարդը չի կարող կեցության հետ կռիվ չունենալ, հատկապես, որ մեզ պարտադրված կեցությունը ենթադրում է մեր անցյալի ու արժեքների մոռացություն:

Պատմագիտությանը, հասարակագիտությանն ու մարդաբանությանը հայտնի չէ փաստ, որ Արցախում հայերից առաջ այլ ժողովուրդ է ապրել:

Այսինքն, երբ հոմոսապիենսը թևակոխել է սոցիում դառնալու փուլ, հայ է դարձել՝ արցախցի հայ:

Հայ ժողովրդի էթնոգենեզի բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում, Արցախի նման քիչ վայրեր կան, որտեղ հայերն առանց ընդհատումների են ապրել: Պատմությանը հայտնի չէ դեպք, որ մինչև 2023 թվականը Արցախում հայեր չեն ապրել:

Ավելին՝ պատմությանը հայտնի չէ դեպք կամ իրավիճակ, որ մինչև 2023 թվականը հայերից բացի մեկ այլ ժողովուրդ Արցախի հողի հետ քաղաքական ու հոգևոր-մշակութային էմոցիոնալ կապեր է ունեցել:

Եվ, եթե մենք ցանկանում ենք բարեհաջող կերպով վերապրել խավարի ժամանակները, ապա նախ և առաջ պետք է պահպանենք հիշողությունը:

Պահպանենք, որ կարողանանք մերը վերադարձնելու նպատակի հետևից գնալ: Իսկ այդ օրը հավատացեք՝ շատ սպասել չի տալու:

Այս հոլովակը Արցախի պատմության վաղնջական շրջանի մասին է: Տարածելը խրախուսվում է:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.youtube.com/watch?v=djCfMGGxWb8

Դիտվել է՝ 2288

Մեկնաբանություններ