Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Դեպքերի ողբերգականությունը չի կարող արդարացում լինել հուսահատության համար

Դեպքերի ողբերգականությունը չի կարող արդարացում լինել հուսահատության համար
11.07.2025 | 12:54

Բոլոր սթափ մտածող մարդկանց համար միշտ էլ պարզ է եղել, որ դե-ֆակտո թուրքական իշխանություններն ի սրտե կողմ են եղել թուրքերին միջանցք տալուն (ինչի մասին ռեժիմի պարագլուխը դեռ երազում ու գրում էր 2001 թ․-ին ՀԺ-ի էջերում), միայն թե ոչ ռուսական ներկայությամբ, որովհետև դրան դեմ են թուրքերը։

Հիմա արդեն բացահայտ խոստովանում են դրա մասին՝ տալով միջանցքը և անդամահատելով Հայաստանը։ Դեպքերի ողբերգականությունը, սակայն, չի կարող արդարացում լինել հուսահատության համար։ Իրավիճակի սթափ գնահատումը հուշում է, որ մեր ազգային բոլոր հարցերը կարող են լուծվել բացառապես Հայաստանում ազգային շահերին և օրակարգին ծառայող իշխանությունների առկայության պարագայում։

Իսկ դա անհնար է առանց ազգային ներհայեցողություն ունեցող բոլոր ուժերի կենտրոնացման և հետագա բյուրեղացման։ Անջատ-անջատ ջանքերով, էլ չասած՝ իրար մեջ թշնամացած, ամեն ինչ և ամենքս վարի ենք գնալու։

Հրեաները մեզնից լավը չեն, ուղղակի 1940-ականներին հրեաների պետությունն իրենց միջի լավագույն կադրերից բաղկացած թիմ է ստեղծել, ոչ թե միջակությունների խմբակ:

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Քաղաքագետ

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ