Սկիզբը՝ այստեղ
(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2025 թթ., տարիների պատմությունը)
ԳԼՈՒԽ 40-ՐԴ
(կամ՝ օ՜, որքան խեղճ է հարբեցող ծաղրածուն՝ թիկնած արքայի գահին)
Ինչպե՞ս փլուզել երկիրը ներսից
Հարցի սպառիչ պատասխանը, Ք. ա. 6-րդ դարում
տվել է չինացի փիլիսոփա, ռազմական տեսաբան և զորավար Սուն Ցզին (Ք.ա. 544-496 թթ.) ` իր մարտավարության ու քաղաքականության փոխհարաբերությունների քննությանը նվիրված «Պատերազմի արվեստը» տրակտատում:
Այն մինչ օրս համարվում է ամենաազդեցիկ շարադրանքը, որը մեծ ներգործություն է ունեցել թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի ռազմական մտածողության և իրական մարտավարության վրա:
Ըստ հին աշխարհի ստրատեգի, պատերազմը թանկ «զբաղմունք» է:
Հետևաբար, պետք է ամեն միջոց գործադրել այն արագ և արդյունավետ ավարտելու համար:
Ի՞նչ զենքերով:
Ամենահզոր՝ ախոյանի երկրում հավաքագրված գործակալների անմիջական մասնակցությամբ իրականացվող քարոզչական ու բարոյական դիվերսիաներով:
Ավելի ստույգ` hատուկ «հետախույզների ուժերով», որոնց զատում-մեկտեղում են «հակառակորդի տեղացի բնակիչներից և օգտագործում ըստ անհրաժեշտի»:
Եվ իհարկե «ներքին հետախույզների գործուն դերակատարությամբ, որոնց ներգրավում են աստիճանավորներից և խաղացնում ըստ նշանակության»:
Սուն Ցզիի մարտավարական հայեցակարգում գլխավորը հակառակորդի գիտակցությունն իրեն ենթարկելն ու կառավարելն է:
Ի՛նչ ճանապարհով:
Ամենաուղիղ՝ հրապուրիր շահով, պաշտոնով՝ «թարմ ուժերն անզոր ու տկար դարձրու»:
Իսկ եթե տվյալ երկրում միասնություն ու համաձայնություն կա` hավաքագրված աստիճանավորների միջոցով «անկարգություն, քաոս և խառնաշփոթ առաջացրու»:
Թշնամուն հաղթելու համար տեղական գործակալների ֆինանսավորումն ավելի էժան ու շահավետ է, քան սեփական զորքին անհրաժեշտ միջոցներով ապահովելը:
ՈՒրեմն.
«Առատաձե՛ռն եղեք տեղեկատվություն ու
մեղսակիցներ գնելու նպատակով երդումներ և ընծաներ շռայլելիս: Ընդհանրապես մի խնայեք ո՛չ գումար, ո՛չ խոստումներ` դրանք հրաշալի արդյունք են ապահովում»:
Չինացի ռազմական ստրատեգի պատերազմներ մղելու տեսությունը Քրիստոսից հետո 21-րդ հարյուրամյակում առավել է կարևորվում, քանզի միայն մարտունակ բանակն ու զինտեխնիկան չեն, որ պատերազմում ապահովում են տվյալ երկրի անվտանգությունն ու հաջողությունը:
Ժամանակակից աշխարհում գերտերությունների թիրախում է հայտնվում հակառակորդ երկրի բնակչության ենթագիտակցությունը:
Վկա` 2018-ին Արևմուտքի դավադիր հայացքի ներքո ՀՀ-ում իրականացված թուրք-ադրբեջանական «թավիշը», որը 2024-ից հայաստանյան հանրությանը նոր հայտ ներկայացրեց` «Կրթվելը նորաձև է»:
Այս «նորաձևությունն» առավել ընկալելի է դառնում, երբ զուգահեռում ես Սուն Ցզիի տրակտատն ու նրա գաղափարական «ժառանգորդների»՝
ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալեն Դալլասի «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը»
և
ԱՄՆ բանակի գնդապետ Դանի «Ինչպես փլուզել երկիրը ներսից» նոթերը:
Երկու «ուղեցույցներն» էլ իրականում լավ մշակված ռազմական «գործիքների» ամբողջություն են, որ օգնում են ոչնչացնել ցանկացած երկիր «առանց որևէ կրակոցի ու առանց մեկ կաթիլ արյան»:
Անհավատալի է, բայց երկու դեպքում էլ հակառակորդի խոցման հզոր միջոցը կառուցված է հենց «կրթել» բառի վրա:
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ոչնչացման թիրախում հայտնված երկրի, տվյալ պարագայում՝ Հայաստանի հանրությանը «կրթելու» պատրվակով սկսված նվաճման գործընթացը:
Խնդիրը դիտարկենք քայլ առ քայլ:
Մեծ քաոս սփռելով աննկատ ոչնչացնել հավատքը, մշակույթն ու իրական արժեքները:
Խիստ նպատակային հարվածել հատկապես լեզվին՝ առտնին կյանք ներմուծելով հայհոյանք, լուտանք, հիշոց, պղծախոսություն:
Ինչը բարձր «պրոֆեսիոնալիզմով» իրականացնում է երկիրը բռնազավթած տոքսիկ զույգն իր էգ և արու սեգմենտներով:
Հանրահայտ իրողություն է՝ հավատքը, մշակույթն ու լեզուն են միավորում ժողովրդին:
ՈՒ եթե կարողանաս շահարկել կարևորագույն այդ տարրերը՝ օրենսդրական գործողությունների և սոցիալական ճնշման միջոցով, ապա կարող ես խարխլել ցանկացած երկրի հիմքերը:
Բայց մինչ այդ անհրաժեշտ է, որ՝
հրատարակվող գրքերը («Երկրի հակառակ կողմը»), կինոն («Մել»՝ տրանսգենդեր Դալուզյանի մասին), թատրոնը («Հուզանք և զանգ»),
նկարչությունը (Աշոտ Փաշինյանի «Միզող մարդը» կամ՝ «Հոր դիմանկարը»),
երգ-երաժշտությունը («Նիկոլն ազգի հերոս է, Հայաստանը փարոս է») պոռնկաբարո մանրամասներով ոչ միայն անխոչընդոտ պատկերեն, այլև փառաբանեն ու գովազդեն մարդկային ամենանողկալի, ամենաստոր, զզվելի ու անբարոյական կրքերը, մերժված հակաարժեքներն ու գաղափարները:
«Կրթվելը նորաձև է» կարգախոսով ունկնդիրներին թունավորել իրական արժեքները ժխտող բանաձևումներով ու անբարոյական եզրահանգումներով:
Սոցիալական տարբեր շերտերի հարաբերություններում անվստահություն, մերժողականություն, ատելություն ու թշնամանք հրահրել:
Հանրային միտքը զբաղեցնել շոու-տեսարաններով, ժամանակը լցնել անիմաստ ֆեստիվաՌներով, գինետոներով, գարեջրախմությամբ ու փողոցային խորովածակերությամբ՝ փոշիացնելով արժեքային որևէ խոսք կամ գործողություն: Քայքայել ընտանեկան ավանդույթներն ու կյանքը:
Խրախուսել ու առաջ մղել այն թափթփուկներին, ովքեր կտարփողեն և հանրային գիտակցության մեջ իշխող կդարձնեն սեքսի, բռնության, սադիզմի, թմրամոլության, դավաճանության և անբարոյական այլ դրսևորումների պաշտամունքը:
Քայքայել- ոչնչացնել քաղաքական ու ռազմական էլիտաները:
Տրորել ակնածանքը սրբությունների ու անվերապահ հեղինակությունների նկատմամբ:
Հարգանք վայելող, ճանաչված անձանց մասին հորինել ու տիրաժավորել ստոր, վարկաբեկող ու ճղճիմ պատմություններ:
Որքան հրեշավոր լինի սուտը, այնքան արժանահավատ կհնչի:
Այս ամենը զուգորդել չնչին, տգետ անձանց առաջ քաշելով ու ղեկավարներ նշանակելով:
Զգուշորեն խրախուսել կոռուպցիան, անսկզբունքայնությունը, առանց դավանանքի գոյատևումը:
Գովք հիմարությանը միշտ մղել առաջին շարքեր:
Ամեն վայրկյան պետք է տարփողվեն ստահակությունն ու անամոթությունը, հիերարխիայի աստիճաններին կանգնածներին պետք է ուղղորդի անասնական վախը միմյանցից, դավաճանությունն ու թշնամանքը պետք է լինեն գլխավոր շարժիչները:
Վնասազերծել բոլոր նրանց, ովքեր կփորձեն վերլուծել ու մերկացնել կատարվողը:
Զրպարտել նրանց, դարձնել խեղկատակ, հայտարարել թալանչիներ ու սրբապիղծներ:
Իսկ հետո՝ սպիտակների ու սևերի, պիցցայակերների, նախկինների, թալանչիների, Մեղրին ծախողների, Արցախն 90-ականներից հանձնածների, արևմտամետների ու ռուսամոլնրի և հազար ու մեկ որակում ունեցող շերտերի բաժանված հանրությունում մնում է կատարել վերջին՝ ջախջախիչ հարվածը:
Այո՛, փլուզել քրիստոնեական կառույցի 1725-ամյա հիմքերը:
Աներկբայելի է՝ հրաժարումն ազգային Եկեղեցուց, մշակույթից ու լեզվից, ցանկացած հասարակության տանում է դեպի անտարբերություն, որին հաջորդում է մահաբեր նինջը։
Հետևաբար,
ստոր կրքեր բորբոքող կեղծ բնութագրումներով, տիեզերական ստերով ու զրպարտություններով ջախջախել հոգևոր ու ազգային ինքնության տաճարը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Ինչը և համառ մտասևեռմամբ իրականացնում է ՀՀ վարչապետ աշխատողը:
Առաջին տապալված փորձը 2018-ին էր:
Երբ հունիսի 6-ից՝ ՀՀ կառավարության բացահայտ աջակցմամբ, նաև կրոնական փոքրամասնությունների և այլ երկրների հատուկ ծառայությունների անմիջական ուղղորդմամբ, սկիզբ առավ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը:
Որի ապոգեյը դարձավ վճարվող խուժանի հարձակումն Էջմիածնի վրա, դիվանատան պաշարումը և մի քանի օրով այն հարբեցողության ու լափելու տարածք դարձնելը:
Կատարվել էր գրվածը.
«… իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք արել այդ» (Մատթեոս, 21, 13):
Փա՜ռք Աստծո, ոչինչ չստացվեց:
Մայր Աթոռը մնաց իր տեղում, Վեհափառը՝ իր:
Կորուստների ու ողբերգությունների շղթայում ՀԱԵ-ն ներառող օղակը բաց մնաց, մինչև...
Կործանարար ոգին՝ MI 6-ի ցուցամատի հետագծով շարժվող Էրդողան-Ալիև դուետի հրահանգով, 2025-ի մայիսի 27-ից, կրկին կենտրոնացավ Մայր Աթոռի ու Կաթողիկոսի կուսակրոնության վրա:
Լպիրշությունն ու գռեհկությունն այնքան մթագնեցին առանց այդ էլ ախտածին ուղեղը, որ հուլիսի 8-ի լուսաբացին, քնաթաթախ խզմզեց.
«Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւորը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»:
Եվ ո՜վ է «առաջնորդը»:
Գարշահոտ այն ապրանքը որը խայտառակ պարտություն բերեց:
Գիտակցված՝ մի ողջ սերնդի «թնդանոթի միս» դարձրեց: Մի մասին ուղարկեց Եռաբլուր, հազարավորների մասունքները՝ առանց անուն-ազգանունների, լցրեց պարկերն ու թաքցրեց սառցարաններում, իսկ անհետ կորածներին ու գերիներին մոռացության մատնեց:
Հանցագործ մեկը, որ հանձնեց Արցախը:
Թշնամուն տվեց մեր սրբություններն ու սրբատեղիները:
Հանդուրժեց ՀՀ տարածքի որոշակի հատվածների օկուպացիան:
Ավելի քան 150 հազար մարդու տնանկ ու դժբախտ դարձրեց:
Սառնասրտորեն կրճատեց էթնիկ զտման զոհերին տրվող խղճուկ լումաները, բայց ինքը «հերոս հարկատուների» հաշվին զեխության ու հարբեցողության գերին դարձավ:
Երկրի արտաքին պարտքը հասցրեց 7 միլիարդ դոլարի:
Անապատ գնալու, գլխին հող ու մոխիր լցնելու և Բարձրյալից մեղքերի թողություն աղերսելու փոխարեն, այս խայտառակությունը ոչ ավելի, ոչ պակաս վարչապետական ուզուրպացրած աթոռի բարձունքից՝
ա) աստվածաբանական վճիռ է հրովարտակում, չհասկանալով, որ աստվածաբանությունն ուսումնասիրության իր աբյուրները, հետազոտական ավանդույթներն ունեցող գիտություն է, ուր իր նման տգետն անելիք չունի:
բ) Չտարբերելով կուսությունն ու կուսակրոնությունը, գռեհկության բարձունքից մեծամտորեն դատապարտում է Վեհափառի և սրբազանների հոգևոր վիճակը:
Թերուսը որտեղի՞ց իմանա՝ զավակ ունենալ-չունենալով չէ, որ խախտվում է կուսակրոնության ուխտը:
«Երկրի հակառակ կողմում» ում հետ ասես և որտեղ պատահի պոռնակացածը կամ իր իսկ բնորոշմամբ՝ «մի լա՜վ բոզացածն» ի՜նչ իմանա, որ կուսակրոնությունը ոչ թե ֆիզիոլոգիական, այլ զուտ հոգևոր վիճակ է:
գ) Պացիենտն այնքան է անպատկառացել, որ արդեն ոտնձգություն է անում առ Քրիստոսի վարդապետություն, ու հենց ինքն է վերդիկտ արձակում՝ ով է քրիստոնյա և ով՝ ոչ:
Հարբեցող ծաղրածուն, որը բռնազավթել է բոլոր ոլորտներն ու իրենով արել ամեն ինչ, փորձում է խմբագրել-սրբագրել նաև հոգևոր և պետական սահմանները, իմա՝ յուրացնել եկեղեցուն պատկանող տիրույթը ևս, ու լցնել իրենով:
Շարքի այս հատվածն ավարտենք 18-րդ դարի շոտլանդացի պոետ Ռոբերտ Բյորնսի հանրահայտ տողերով.
…Եվ որքան խեղճ է ծաղրածուն գահին,
Նույնքան հիմար՝ դա թույլատրած ժողովուրդը։
Կառավարում է չարաճճի ծաղրածուն՝
Ցավից տանջվելով ծիծաղում է ժողովուրդը։
Իր խոստումները մոռացել է ծաղրածուն՝
Խաղաղություն… երջանկություն ժողովրդին։
Անմիջապես նա հող է վաճառում
Իշխանությանը մոտ ամեն մեկին։
Որքան որ խեղճ է ծաղրածուն գահին,
Նույնքան հիմար՝ դա թույլատրած ժողովուրդը։
Առաջվա պես երկիրն է պտտվում,
Կհեռացնի՞ ծաղրածուին նույն ժողովուրդը։
(շարունակելի)
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կոլաժը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)