ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել ՈՒկրաինայում։               
 

Թրամփի` Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնությունը միայն չի կարող Անդրկովկասում ուժային կառուցակարգի վերաձևավորման հանգեցնել

Թրամփի` Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնությունը միայն չի կարող Անդրկովկասում ուժային կառուցակարգի վերաձևավորման հանգեցնել
14.08.2025 | 19:18

Հենց այս ամենն է ընկած եղել 2018-ի «թավշյա հեղափոխության» նպատակների հիմքում։ Այդ մեծ խաբեությունից ամիսներ անց` 2018-ի հոկտեմբերին, դեռ Բոլթոնն էր ՀՀ ԱԺ-ում հայտարարում, որ ՀՀ-ն սպառազինության ռուսական կողմնորոշման հարցը պետք է վերանայի, իսկ Իրանի հետ սահմանը, ինչպես Բոլթոնի այցից հետո հայտարարում էր Նիկոլը, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով կարող է փակվել։ Առաջ անցնելով` Կոնջորյանն էլ Իրանը համարում էր իբրև ավտորիտար երկիր։

Ի դեպ, վերջերս ասպարեզ նետված կեղծ դիլեման, թե 2018-ի իրադարձությունները կա՛մ ժողովուրդն է արել, կա՛մ Ռուսաստանը, նպատակ ուներ ընդամենը թաքցնելու նույնքան կեղծ հեղափոխության իրական շահառուներին։ Իսկ դեռ պատերազմից հետո արված պնդումներս, որ ռուսական միջամտության ու Նոյեմբերի 9-ի համաձայնագրի պատճառով «հեղափոխության» մեծ դավադրությունը մնացել էր անավարտ, և որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները դեռ երկուստեք առիթ են որոնելու այն ավարտին հասցնելու համար, այսօր այլևս կասկած չի հարուցում։

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, 2022 թ աշնանը Ռուսաստանի ժամանակավոր անհաջողությունները ռազմաճակատում, դրանից օգտվելով ԵՄ ղեկավարներ Բորելի ու Միշելի «քավորությամբ» Պրահայում կնքված Արցախը զիջելու դավաճանական պայմանավորվածությունը, կարծես թե, մոտենում է ավարտին։ Ինչու՞ կարծես թե, որովհետև Թրամփի` Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնությունը միայն չի կարող Անդրկովկասում ուժային կառուցակարգի վերաձևավորման հանգեցնել։

Կհիշեք` 2023-ի ամռանը Ուկրաինան պատրաստվում էր նոր լայնամասշտաբ հակագրոհի երկրի հարավում, զուգահեռաբար՝ Նիկոլը իտալական ու ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում իր «արկածախնդրությունը» փորձում էր արդարացնել նրանով, որ Ռուսաստանը, հանգամանքների բերումով, ինչպես մեկ դար առաջ, կարող է լքել Անդրկովկասը, հետևաբար, մենք պետք է կարողանանք մեր գլխի ճարն ինքնուրույն տեսնել։ Սակայն «բնական հունի» տակ դավադրությունը թաքցնելու երազանքն այս անգամ էլ մնաց չիրագործված։

Ժամանակն անցնում էր, ուկրաինական ռազմաճակատում նախաձեռնությունն ամբողջովին անցնում էր ռուսների կողմը, հետևաբար` Անդրկովկասն ինքնակամ լքելու ռուսական մտադրությունն էլ դադարում էր իրատեսական լինել։ Ու հենց այստեղ է, որ «թավշյա հեղափոխությանը» օգնության է հասնում Ալիևը. բռնազավթում ու հայաթափում է ամբողջ Արցախը և «լեգիտիմանցնում» սեպի պես «թավշյա հեղափոխության» նպատակների արանքում խրված եռակողմ համաձայնագրի 9-րդ կետը չեղարկելու գործընթացը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ