Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

...

...
08.07.2008 | 00:00

ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՐԵՇՐՋՈՒՄ
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ անցած շաբաթ Հյուսիսային պողոտայում սկսվեցին երկրորդ սերնդի ծեծերը:
***
ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿՈՎ
Պոլիտեխնիկական ինստիտուտի դիտարկմամբ՝ քանի որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ հեռակա էր անում, հիմա էլ ուզում է երկիրը հեռակա ղեկավարել:
***

ՍԻՐԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Մինսկի խմբի դիտարկմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության հարցը փուլային տարբերակով է ուզում լուծել. սկզբում լուծելու է Ռոբերտ Քոչարյանի հարցը, հետո` Սերժ Սարգսյանինը:
***

ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ
Եկանք, տեսանք, նստեցինք:
***

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Եվրախորհրդի դիտարկմամբ՝ երկխոսության արդյունքում ընդդիմության հանրահավաքները տեղի են ունենում «Հրազդան» մարզադաշտին կից մատենադարանի մոտ:
***
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
Ըստ տեղացի դիտորդների՝ Հայաստանում բոլոր պաշտոնյաները մականուն ունեն ու միայն մեկը` մուկանուն:

Դիտվել է՝ 32617

Մեկնաբանություններ