ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
25.01.2011 | 00:00

...թե սոցիալական ապահովագրության պետական ծառայության պետի պաշտոնին հավակնում են Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը։ Հիշենք, որ այս «համեղ պատառի» նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը պաշտոնին հրաժեշտ տվեց բազմաթիվ խախտումների համար, և այժմ նրա թափուր աթոռին հավակնում են անձինք, որոնց գործունեությունը, ինչպես «չար լեզուներն» են պնդում, նույնպես աչքի չի ընկնում օրինապաշտությամբ։ Փաստորեն, «թեկուզ պոլի փետ լինի, միայն թե մերը լինի» սկզբունքը, որ ծնունդ է առել երկրի անկախության հետ, շարունակում է մնալ կադրային նշանակումների գլխավոր շարժիչ ուժը։

Դիտվել է՝ 2335

Մեկնաբանություններ