«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Պատգամավորի «հեղինակավոր» հորեղբայրը

Պատգամավորի «հեղինակավոր» հորեղբայրը
26.02.2013 | 15:54

Փետրվարի 20-ին, ըստ ոստիկանության հաղորդագրության, Գյումրիում կրակոցներ են հնչել. բարեբախտաբար, զոհեր չկան: Մեր տեղեկություններով, «ռազբորկան» տեղի է ունեցել գյումրեցիներին հայտնի «Բոշի կռուգում», թաղային հեղինակություններից մեկի` Ցմիի որդու և հիշյալ «կռուգի» տղաների միջև: Այս պատմությունը թերևս ոչնչով չէր առանձնանա նույնատիպ բազում դեպքերից, եթե չլիներ մի հանգամանք: Գյումրեցիներին հայտնի Ցմին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է: ՈՒ այս անգամ էլ, ինչպես հայկական իրողություններն են հուշում, ամեն ինչ կլուծվի գեղական կարգով, ու գործն էլ արագ «կկարճվի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ