«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Հեռախոսազրույց` ադրբեջանական ձևով (լրացված տարբերակ)

Հեռախոսազրույց` ադրբեջանական ձևով (լրացված տարբերակ)
27.02.2013 | 15:32

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հարցազրույց է հեռարձակել հայ գրող Լևոն Ջավախյանի հետ:
irates.am-ի հետ զրույցում Լ. Ջավախյանն ասաց, որ իրեն զանգահարել են Պրահայից, ներկայացել են որպես «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, երկար ու մտերմիկ զրուցել:
«Ադրբեջանական ռադիոյով հեռարձակված հարցազրույցից այնպիսի տպվարություն է ստեղծվում, իբր ես ընդունում եմ Խոջալուի «եղեռնը» և տրտնջում, որ ոչ մի հայ գրող դրան չի անդրադարձել այնպես, ինչպես Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում»,- ասաց Լ. Ջավախյանը:
Գրողն «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Գայանե Դանիելյանին տեղեկացրել է, որ թյուրըմբռնում է եղել ու լրացուցիչ հարցազրույց է խնդրել` պարզաբանելու համար իրողութունը:
Քիչ առաջ Լևոն Ջավախյանը irates.am-ին իրազեկեց, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողը, տեղեկանալով իր անհանգստության մասին, զանգահարել է իրեն ու խոստացել հերքել թյուր ինֆորմացիան, միաժամանակ հավաստիացնելով, թե կեղծելու մտադրություն չի ունեցել, պարզապես սխալ է ընկալվել իր հաղորդագրությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ