Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ինչ-որ բան չեն կիսում

Ինչ-որ բան չեն կիսում
12.03.2013 | 01:15

Վերջին քաղխորհրդի նիստում, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ԲՀԿ-ի բոլոր անդամներն էլ նկատել են, թե որքան անտրամադիր է եղել Վարդան Օսկանյանը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նա է ղեկավարելու ավագանու ցուցակը: Ի դեպ, Օսկանյանը չէր փայլում նաև Ծառուկյան-Րաֆֆի հանդիպման ժամանակ: Մեր տեղեկություններով` Օսկանյանն ու Ծառուկյանն առժամանակ առաջ են «բարիշել»:
Հիշենք, որ երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով դիմել էր ԱԺ-ին, այդ նիստին չէր մասնակցել Ծառուկյանը, և ընդհանրապես, Օսկանյանը շատ դժգոհ էր մնացել ԲՀԿ-ի` իրեն սատարելու ձևից ու չափից: Վերջերս էլ, ինչպես տեղեկացրել է մամուլը, Օսկանյանը ցանկացել էր հանդիպել Ծառուկյանին, Ծառուկյանը չէր ընդունել նրան: Տեղյակ ենք, որ թե՛ առաջին` Օսկանյանին ոչ այնպես սատարելու, թե՛ այս հանդիպման-չհանդիպման «հանգամանքները» ԲՀԿ-ն հերքել էր: Դրան, ինչպես ասացինք, հաջորդել էր «բարիշման» գործընթացը: Սակայն Օսկանյանի նախորդ օրվա տրամադրությունը ԲՀԿ-ականներին հուշել էր, որ կրկին ինչ-որ բան այն չէ կուսակցության դեֆակտո առաջնորդ Ծառուկյանի և դեյուրե գաղափարական շոգեքարշի դեր ստանձնած Օսկանյանի միջև: Շատերն էլ նույնիսկ մոտեցել, հարցրել էին Օսկանյանի որպիսությունը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ