Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Փաշինյանը հիասթափված է

Փաշինյանը հիասթափված է
10.09.2013 | 12:53

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հիասթափված է արտգործախարար Էդուարդ Նալբանդյանի հետ այսօր կայացած փակ քննարկման արդյունքից: Հիշեցնենք, որ նախարարն ԱԺ էր հրավիրվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին պարզաբանումներ տալու: «Էդուարդ Նալբանդյանը որևէ հարցի պատասխան չտվեց, ինչից կարելի է անել երկու եզրակացություն. կամ տեղեկատվությունն այնքան անբարենպաստ է, որ իշխանությունը չի կարող ներկայացնել, կամ իշխանությունն էլ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այս գործընթացում, որքան էլ դա, պարոն Աբրահամյան, ծիծաղելի է հնչում: Արձանագրելով այս փաստը, արտահայտում եմ իմ հիասթափությունը հանդիպման կապակցությամբ և փաստում, որ երեկ բարձրացված հարցերը շարունակում են մնալ օրակարգում»,- ԱԺ նիստի սկզբում ասաց Փաշինյանը: Նրան հակադարձեց ԱԺ խոսնակը. «Ընդհանրապես հանրապետության նախագահը հայտնել է իր մտադրության մասին, մնացած գործընթացների մասին, որ Դուք ցանկանում եք տեղեկանալ, դեռ չեն սկսվել: Կսկսվեն, պատգամավորները ընթացիկ գործընթացներից տեղյակ կլինեն»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ