Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Պատգամավորը ԱԺ դահլիճում անեկդոտ պատմեց

Պատգամավորը ԱԺ դահլիճում անեկդոտ պատմեց
10.09.2013 | 16:47

Ամերիկայի նախագահական ընտրություններից առաջ Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին ու ասում` ինձ օգնի ընտրություններում հաղթեմ: Սարգսյանն ասում է` հարց չկա: Այնտեղ է ուղարկում Մուկուչյանին: Նախագահական ընտրություններից հետո Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին ու ասում. «Քո արածը քեզ դուր եկա՞վ»: «Ի՞նչ է եղել»,- հարցնում է Սարգսյանը: «ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դու ես անցել»: Ահա այս անեկդոտը Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին պատմեց, երբ վերջինս ԱԺ-ում ներկայացրեց 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությունը: Մինչ այդ պատգամավորը Տիգրան Մուկուչյանին ընտրողների թվի և արտագաղթի չափերի անհամապատասխանության, հարուցված քրեական գործերի վերաբերյալ հարց էր տվել, ինչը ԿԸՀ ղեկավարը համարեց «սուբյեկտիվ» վերաբերմունք: «Կարծրատիպեր ինձ մոտ չեն, փորձի վրա հիմնված հանրության շրջանում է: Սա ժողովրդական բանահյուսության մեջ մարդիկ օգտագործում են, որի ֆոնին Ձեր կերպարն այսպիսի մեկնաբանություն է ստանում»,- անեկդոտից հետո նետեց Փաշինյանը: Մուկուչյանը տակ չմնաց. «Ժողովուրդն ընդհանրապես ամեն ինչ Ձեզնից շատ վատ փաթեթավորմամբ է ստանում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ