Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Զուրաբյանը Փոստանջյանին պատասխանելու փորձ չուներ

Զուրաբյանը Փոստանջյանին պատասխանելու փորձ չուներ
25.10.2013 | 14:26

«Պետք չէ էդքան շատ մեծարել: Մի հինգ-վեց հոգի կա, ամեն օր պետք է ասենք՝ ովքե՞ր են իրենք: Սղագրությունը չեմ կարդացել, բայց մասնակցել եմ նիստին, և Զուրաբյանը ստիպված եղավ այս կերպ վարվել: Դե մենք սովորել ենք, ռեակցիա չենք տալիս արդեն: Անիմաստ բան է, դժվար է գործ ունենալ վիրավոր և բութ հավատացյալի հետ: Լևոն Զուրաբյանի ջղերը չդիմացան, ու նա փորձեց կարգի հրավիրել Փոստանջյանին: Դեռևս փորձ չուներ, որ մտածեր, որ կարգի հրավիրվողը չի, որովհետև բնույթն է այդպիսին: Այդ խոսակցություններն արդարացված էին Զուրաբյանի կողմից»,- այսօր, անդրադառնալով Զուրաբյան-Փոստանջյան խոսակցության սղագրությանը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ մամուլում տպագրված սղագրության համաձայն Հովիկ Աբրահմյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Զարուհի Փոստանջյանը Լևոն Զուրաբյանին ասում է. «Այ Լյովիկ, էլի թռա՞ր: Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղից ե՞ս թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ