Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Նրանք կարող ա մարդ էլ ուտեն»

«Նրանք կարող ա մարդ էլ ուտեն»
20.12.2013 | 15:54

«Ի՞նչ ասեմ, գնացեք իրան հարցրեք, կոկորդիլոս են ուտում, շուն են ուտում, կատու են ուտում, ես ի՞նչ իմանամ: Այ ցավդ տանեմ, մենք ըտենց բան չենք անում, ով դնում ա, թող դնի: Ով էդ կոկորդիլոսը բերել ծախում ա կամ ուտում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն, ես շատ գիտեմ: Ես զզվում եմ ըտենց բաներից, կոկորդիլոս, չէ մի, դրանք կարող ա շուն էլ ուտեն», -այսօր խորհրդարանում, անդրադառնալով Հայաստան կոկորդիլոս ներմուծելուն, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական, գեներալ Սեյրան Սարոյանը: Մյուս գեներալն էլ` Մանվել Գրիգորյանը նկատել է. «Որ բերել են, մեկին պետք կգա էլի: Դե էդքան զարգացե՞լ ա մեր ազգը, որ կոկորդիլոս ա բերում, դե լավ ա»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ