Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Քեսաբահայությունը Հայաստանից պահանջում է «մեծացնել ճնշումը»

Քեսաբահայությունը Հայաստանից պահանջում է «մեծացնել ճնշումը»
03.04.2014 | 12:07

Այսօր կառավարության նիստը սկսվեց քեսաբահայության վերաբերյալ տեղեկատվությամբ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ 670 ընտանիք է տեղահանվել Քեսաբից, որից 400-ը տեղավորվել են Լաթաքիայում, Բեյրութում և այլուր: Առաջին անհրաժեշտ պայմանները, պաշտոնյայի վստահեցմամբ, ապահովված են: «Ի պատիվ հայկական բոլոր համայնքների, կազմակերպվել են ցույցեր՝ մինչև ԱՄՆ պետդեպարտամենտի վրա ճնշումների գործադրում»,- նշեց Հակոբյանը` հավելելով, որ քեսաբահայությունն Հայաստանից պահանջում է «մեծացնել ճնշումը» միջազգային հանրության վրա և ուղարկել է այն կետերը, որոնք Հայաստանը, որպես պետություն, պետք է առաջադրի, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան Քեսաբ: Նախարարը նաև նշեց, որ այսօր նրանք կարիք ունեն ֆինանսական օգնության: Այսօր ոչ մեկն այնտեղից Հայաստան չի եկել, բայց Հակոբյանը չբացառեց, որ հնարավոր է որոշ քեսաբահայեր գան Հայաստան:

Հրանուշ Հակոբյանը նաև նշեց, որ Քեսաբում պղծվել են հայկական եկեղեցիները, իջեցվել են խաչերը, թալանվում է ունեցվածքը և անգամ վերաբնակեցում է իրականացվում:
Վարչապետն էլ իր հերթին վստահեցրեց, թե կառավարությունն ամեն ինչ անելու է, որ քեսաբահայության հոգսերը թեթևացնի և կանգնի նրանց կողքին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ