Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Ի՞նչ են «խոստանում» վարչապետ Հովիկ Աբրահամյանի աչքերը

Ի՞նչ են «խոստանում» վարչապետ Հովիկ Աբրահամյանի աչքերը
19.04.2014 | 13:38

Երեկ «Դեմ եմ» նախաձեռնության հեղինակների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ խնդրել է իրեն վստահել, ապա նշել. «Ձևական ոչ մի բան չեմ ուզում խոստանալ։ Որ նայեք աչքերիս, կհասկանաք, որ անկեղծ եմ ասում։ Մենք ձեր թշնամին չենք»:

Այն, որ Հայաստանի քաղաքացին մեր պաշտոնյաների ոչ միայն «աչքերին» չի հավատում, այլև տրված խոստումներին, վաղուց փաստ է: Շատերի գործողությունները լավագույնս են ապացուցում, որ նրանց տրված խոստումները սին են: Այս դեպքում հետաքրքիր «անկեղծությամբ» վարչապետը բողոքող քաղաքացիներին վստահեցնում էր, որ հուսախաբ չի անի: Հարց է առաջանում. երբ այդ օրենքը քննարկվեց և ընդունվեց ԱԺ-ում դրա այն ժամանակվա ղեկավար Հովիկ Աբրահամյանն ինչու ոչ մի անգամ հանդես չեկավ հօգուտ ցուցարարների, քայլ չարեց, որպեսզի նույն իր ղեկավարած կառույցը որոշակի սրբագրումներ անի օրենքում: Ի վերջո, ամեն ինչ կախված էր խորհրդարանի քվեարկությունից, եթե այն մերժեր կառավարության առաջարկը, վաղուց այս օրենքի շուրջ կրքերը հանդարտված կլինեին: Մեկ փաստ ևս. այն ժամանակ երկրի երկրորդ քաղաքական այրն իրեն «անզոր» էր զգում այս հարցին միջամտելու առումով, այդ ինչ կատարվեց, որ արդեն, որպես երրորդ դեմք, նա գործուն աջակցություն է ցանկանում ունենալ օրենքը մեղմացնելու, փոխելու հարցում, երբ ի սկզանե հնարավոր էր այս ամբողջ իրարանցումը մեկ կոճակի սեղմումով դադարեցնել:
Այսքանից հետո, հարց է ծագում` ԱԺ նախագա՞հ, թե՞ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աչքերի են ավելի անկեղծ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ