Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկա օրերին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երկկողմ հանդիպում կկազմակերպեն՝ օգոստոսի 7-ին լրագրողներին իրազեկել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։ «Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք կոնկրետ աշխատանք ենք սկսում»,- ասել է ՈՒշակովը։               
 

Ինչ վիճակ է անշարժ գույքի շուկայում

Ինչ վիճակ է անշարժ գույքի շուկայում
28.07.2014 | 18:49

Անշարժ գույքի շուկայի հետ կապված վերջին շրջանում շատ քաղաքացիներ են իրենց դժգոհությունը հայտնում: Մի կողմից՝ արտագաղթի տեմպերի մեծացումը, մյուս կողմից՝ մարդկանց սոցիալ-տնտեսական վատ վիճակը տուն առնել-վաճառելու համար խիստ ծանր պայմաններ են ստեղծել: Հատկապես բնակարան, առավել ևս առանձնատուն վաճառողները նշում են, որ տևական ժամանակ չեն կարողանում գնորդներ գտնել, ամիսներ, անգամ տարիներ է ձգվում վաճառքը:

Այսուհանդերձ, անշարժ գույքի շուկայից տեղյակները փաստում են, որ գնային քաղաքականությունն այս իրավիճակում կտրուկ փոփոխությունների չի ենթարկվել, ու տների արժեքն էլ հեռու է մատչելի լինելուց:
Գները չեն իջնում, բայց դժվար չէ նկատել, որ, այսպես կոչված, էլիտար բազմահարկ շենքերում կեսից ավելին բնակեցված չէ: Պարադոքս է, բայց այսպիսին է հայկական իրականությունը, որտեղ չի գործում անգամ տնտեսական պահանջարկի և առաջարկի հայտնի կանոնը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ