«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Արցախն ունի 2636 առաջին դասարանցի

Արցախն ունի 2636 առաջին դասարանցի
01.09.2016 | 19:02

Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ Արցախի դպրոցներ մուտք գործեցին 2636 առաջին դասարանցիներ՝ ասել է ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Արցախն այս տարի ավելի քիչ առաջին դասարանցի կունենա՝ անցած տարվա 2824-ի համեմատ: Տարիների ընթացքում մենք մշտապես պահպանել ենք միջին թիվը՝ 2600-2700 առաջին դասարանցի»,- նշեց ԼՂՀ ԿԳ փոխնախարարը:

Դիտվել է՝ 2802

Մեկնաբանություններ