Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկա օրերին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երկկողմ հանդիպում կկազմակերպեն՝ օգոստոսի 7-ին լրագրողներին իրազեկել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։ «Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք կոնկրետ աշխատանք ենք սկսում»,- ասել է ՈՒշակովը։               
 

Նոր հողմակայաններ

Նոր հողմակայաններ
30.03.2017 | 18:04

ԱՄԷ-ի մասնավոր ընկերությունը Հայաստանում երկու տարվա ընթացքում կկառուցի հողմակայաններ։ Կառավարության երեկվա այս որոշումը, ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, բխում է վերականգնողական էներգիա ստանալու գերակա ծրագրի պահանջից։ Ինչ խոսք, այլընտրանքն այս ոլորտում կարևոր և անհրաժեշտ պահանջ է, սակայն վարչապետը նախարարին ուղղեց ժողովրդին հետաքրքրող հարցը. «Սակագինը ցա՞ծր կլինի»։ Նախարարը հավաստիացրեց, որ այն 40 %-ով էժան կլինի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ