Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Քեռին` բաժնի պետ

Քեռին` բաժնի պետ
01.12.2017 | 09:37

Նորություն չէ, որ Հայաստանում պաշտոն ունեցող անձն ամեն ինչ անում է, որ պետական կառավարման համակարգ «ներմուծի» իր հարազատ-ծանոթ-բարեկամներին: Այս կառավարության հայտարարած օպտիմալացման պատճառով ևս իրենց աշխատանքից զրկվում են հիմնականում ոչ յուրայինները: Բայց արի ու տես, որ բարեկամների համար միշտ էլ գործ կա: Եթե խորանանք և ուսումնասիրենք, թե մարզպետարաններում ու կառավարման տարբեր օղակներում ովքեր են աշխատում, շատ հեշտությամբ կկազմենք բարեկամների մի ցուցակ, որոնք ուղիղ կապ ունեն ղեկավարի հետ:


Այս մտածելակերպը խորթ չէ նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին: Մեր տեղեկություններով, նա սեփական քեռուն աշխատանքի է տեղավորել Վարդենիսի քաղաքապետարանում: Այն բանից հետո, երբ թափուր մնաց Վարդենիսի քաղաքապետարանի սոցապբաժնի պետի պաշտոնը, մարզպետի բարեկամների «բախտը» բացվեց: Հիշեցնենք, որ նախկին բաժնի պետը Վարդենիսի այսօրվա քաղաքապետ Արամ Հարությունյանն է: Եվ հիմա սոցապբաժնի պետի պաշտոնում Կարեն Բոթոյանը իր քեռուն` Արթուր Դավթյանին է տեղավորել: Հետո էլ ասում են՝ գործ չկա: Փաստորեն գործ կա, բայց առնվազն քեռի պետք է լինել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ