Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Գործարարների հետ ինտենսիվ կաշխատի»

«Գործարարների հետ ինտենսիվ կաշխատի»
13.03.2018 | 02:26

«Լավ է, որ Արմեն Սարգսյանը քիչ լիազորություններով է օժտված»,- կեսկատակ ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը, հավելելով, թե այդ մարդը «մեկ ոտքով» դրսում է, ինչպե՞ս պետք է մեծ լիազորություններով օժտված անձը օրումեջ գնա ու գա: Իսկ խոսքն այն մասին էր, թե ինչպես է Արմեն Սարգսյանը իր դրսի բիզնեսները «անտեր» թողնելու ու մշտապես բնակվելու Մաշտոցի պողոտայում գտնվող կառավարության ընդունելությունների տանը, այն է՝ նախագահի նստավայրում:


Մեր զրուցակիցը գույներն ավելի խտացրեց. «Գործ ունի՞, որ մնա երկրում, կգնա, բիզնեսներից կտեղեկանա, ձեռքի հետ էլ երկրի համար ինչ կարող է, կանի»: Կատակը մի կողմ թողնելով, հանրապետականը նշեց, որ Արմեն Սարգսյանն իսկապես շատ հաճախ է գնալու արտերկիր և ոչ միայն անձնական գործերով, նա խնդիր է դրել ներդրումներ բերելու երկիր և աշխատելու սփյուռքի համայնքների հետ, իսկ դա ենթադրում է մշտական շփում դրսի հետ: «Փաստորեն, էլի դեսպանի գործին հավատարի՞մ կմնա» հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Դեսպանի գործը` չգիտեմ, բայց սփյուռքի գործարարների հետ, կարծում եմ, ինտենսիվ կաշխատի»:


Հավելենք, որ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերն ու հանդիպումները փաստում են, որ Հայաստանի 4-րդ նախագահն իրոք տանը «նստողը» չէ, ուշքն ու միտքը դուրսն է: Ինչպես ասում են՝ վերջը լավ լինի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ