Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Բեկումը՝ մայիսի 1-ին

Բեկումը՝ մայիսի 1-ին
27.04.2018 | 16:22

Մոսկվան ուշի ուշով հետևում է հայաստանյան իրադարձություններին: Գրեթե ամեն օր Կրեմլից մեկ կամ մի քանի հայտարարություններ են հնչում: Եթե սկզբում հայտարարվում էր, թե այն, ինչ կատարվում է Հայաստանում, երկրի ներքին գործն է, հռետորաբանությունը կամաց-կամաց փոխվում է: Հիմա հստակ հայտարարվում է, որ իրավիճակը սահմանադրության և օրենքների շրջանակում պետք է հանգուցալուծվի: Սրան գումարվեցին Հայաստանի պաշտոնյաների այցերը Մոսկվա, Կարեն Կարապետյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:


ՌԴ նախագահի հայտարարությունը հստակ մեսիջ էր, որ Կրեմլը ցանկանում է Հայաստանում վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին: «Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017 թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»: Այլ խոսքով, սա նշանակում է, որ խորհրդարանում ընտրվելու է Կարեն Կարապետյանը, քանի որ ՀՀԿ-ն միայնակ ավելի շատ ձայն ունի, քան մնացած ուժերը միասին:
Այսօր կրկին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայաստանյան զարգացումներին: «Մոսկվա ժամանած ՀՀ ներկայացուցիչների հետ շփումները կենտրոնացած են եղել երկրում առաջացած ճգնաժամի արագ սահմանադրական կարգավորման անհրաժեշտության շուրջ։ Պետք է շահագրգիռ կողմերի միջև կոնսենսուս գտնվի: Այս առումով հիմա բոլորս սպասում և հետևում ենք վարչապետի ընտրությանը, որը կկայանա մայիսի 1-ին ՀՀ խորհրդարանում»,- ասել է Պեսկովը։ Մինչ իշխանությունում իրավիճակը սահմանադրորեն լուծելու ուղիներ են մտածում, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ իր պահանջներից չի հրաժարվում:


Կարապետյան-Փաշինյան չկայացած բանակցություններից հետո Փաշինյանն ասուլիս է տվել ու կրկին վերահաստատել իր դիրքորոշումը: Փաստորեն, ճգնաժամը գնալով խորանում է, իսկ կողմերն էլ ոչ մի հարցում իրար ընդառաջ չեն գնում: Սպասենք մայիսի 1-ին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ