Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ի՞նչ չափանիշներով է առաջ շարժվում Փաշինյանը

Ի՞նչ չափանիշներով է առաջ շարժվում Փաշինյանը
11.05.2018 | 17:05

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային երկու նշանակում արեց՝ ոստիկանապետ և ԱԱԾ պետ: Եթե հանրությանը Վալերի Օսիպյանը լավ ծանոթ է իր ցույցեր ցրելով, ապա Արթուր Վանեցյանը սկզբում շատերին անհայտ կերպար էր: Սակայն հետագայում որոշ մանրամասներ ի հայտ եկան և պարզվեց, որ նա այնքան էլ անհայտ մարդ չէ նախկին իշխանության հիերարխիայում:

Նրա կենսագրության միայն մի երեսը ներկայացվեց, այն է՝ ԱԱԾ երկարամյա աշխատակից: Սակայն իրականում նա «նախկին Հայաստանի» իշխանության տիպիկ օրինակ է, երբ ազգուտակով սփռված են իշխանության մեջ ու զբաղված են բիզնեսով, որը ևս մենաշնորհ է (Սամվել Ալեքսանյանի ականջը կանչի):


Պարզվում է, Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, Բաղրամյան 26-ի երկարամյա աշխատակից է եղել, նաև կադրերի վարչության պետ: Նախագահականից մեզ նաև ասացին, թե վայելել է անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը: Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, գործարարությամբ է զբաղվում, Երևանի ամենաթանկ՝ «Վիլլա մոնթեսորի» մանկապարտեզի հիմնադիրն է, որոշ տեղեկություններով, նաև էկոնոմիկայի նախարարության աշխատակից է։ ԱԱԾ տնօրենի քեռու աղջիկը ԱԺ-ում փորձագետ է, իսկ եղբոր կինը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կադրերի վարչության պետ է:


Սակայն ամենաեկամտաբեր գործը Վանեցյան ավագին է բաժին հասել, ԱԱԾ տնօրենի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, Հայաստանում ամենախոշոր ծաղիկ ներկրողներից մեկն է:
Ի՞նչ է ստացվում. երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նոր Հայաստանում ենք մենք ապրում, որտեղ տեղ չունեն նախկին իշխանության վատ, արատավոր երևույթները, բայց այդ նախկին համակարգի տիպական ներկայացուցիչներից մեկին նշանակում է ԱԱԾ ղեկավար, նորմա՞լ է: Հարց է առաջանում, լավ, ի՞նչ էր արել Սամվել Ալեքսանյանը, որ նրա «սիթիները» բոյկոտեցինք, իսկ, ասենք, Վանեցյանների ծաղիկների բիզնեսը՝ ոչ: Երկուսն էլ մենաշնորհ ունեն, ուրեմն ո՞րն է չափորոշիչը: Եթե մեկին մերժում ես, ապա նրան փոխարինողը չպետք է վերջինիս, այսպես ասած, արատներից ունենա: Համենայն դեպս, սա էր խոստացել շարժման ղեկավար, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ