«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Էլի գործի է դրվում վարչական լծակը

Էլի գործի է դրվում վարչական լծակը
20.11.2018 | 13:56

Նիկոլ Փաշինյանը մի կողմից հրահանգում է չօգտագործել վարչական լծակները, մյուս կողմից չտեսնելու է տալիս, որ իր կառավարության անդամները վերից վար լծվել են քարոզչական աշխատանքների` մի կողմ թողնելով կառավարության հրատապ խնդիրները կամ լավագույն դեպքում մտածում են 23 % հարկային բեռ դնել, ասենք, խոպանչիների «վզին»։ Տեսնես երեկ խոպանչիների «երկրում»` Մարտունիում եղած Փաշինյանն ինչու չի հարցրել նրանց կարծիքն այս հարցի վերաբերյալ։ Բա ասում է` բոլորը վարչապետ են, ուրեմն ինչու՞ բոլոր վարչապետների կարծիքը չի հարցնում։


«Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համարից մինչև վերջինն անհատական աշխատանքներ են տանում քաղաքացիների հետ, հավաքագրում են մարդկանց, ճշտում, թե քանի ձայն ունեն։ Քարոզչական այս ճնշումից տուժում են բոլոր մյուս քաղաքական ուժերը, մինչդեռ Փաշինյանը հայտարարում է, թե լինելու են «ամենալավ ընտրությունները»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ