Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ինչ ծրագիր են կազմում Ղարաբաղի համար

Ինչ ծրագիր են կազմում Ղարաբաղի համար
30.01.2019 | 17:33

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը գաղտնիության քողի տակ պահի ղարաբաղյան բանակցություններում քննարկվող «նյութը», բոլոր զարգացումները հուշում են, որ այս հարցում շտապողականությունը մեծ է, իսկ դա ենթադրում է, որ կոնկրետ հարցերի շուրջ է քննարկումը գնում։ Սրա մասին է խոսում նաև Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի այսօրվա հայտարարությունը, թե առաջիկայում հանդիպելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։


Ընդամենը մի քանի օր առաջ իբր հանպատրաստից Դավոսում Փաշինյանի և Ալիևի մեկուկես ժամ հանդիպումից հետո առաջիկայում նոր հանդիպման մասին է խոսվում։ Հաստատ Ադրբեջանում հեղափոխական տրամադրություններից չեն խոսելու, այլ կոնկրետ լուծման տարբերակից, առավել ևս որ նախորդ անգամ բանակցությունների պատմությունն արդեն Փաշինյանին Ալիևը ներկայացրել է։ Ավելին, լինելու է նաև հանդիպում արտգործնախարարների մակարդակով, այսինքն արագացված բանակցությունների փաստն անհերքելի է։


Կարասինը մի ուշագրավ դիտարկում էլ է արել. «Հանդիպումները պետք է լինեն լավ նախապատրաստված, որպեսզի լինեն բովանդակային՝ սուբստանտիվ եւ ռեալ արդյունքներ ապահովեն առաջ շարժվելու համար»։ Սա նշանակում է, որ հարցով շահագրգիռ տերությունները երկու տերություններից սպասում են կոնկրետ առաջարկներ, որոնց շուրջ համաձայնությունների պիտի գալ։ Մինչդեռ հայ հասարակությունն անգամ այս ամիսներին չիմացավ, թե որն է այս իշխանության տեսլականը, հստակ տարբերակը խնդրի լուծման, էլ ուր մնաց կոնկրետ ձևակերպված միասնական մոտեցում իշխանության կողմից ակնկալել։ Այսօր բանակցությունների բովանդակությունից Հայաստանում տեղյակ է մեկ մարդ։ Արտգործնախարարն էլ չգիտի, քանի որ վերջին հանդիպման վերաբերյալ նրա ու Փաշինյանի մեկնաբանությունները բավականին տարբեր էին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ