Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ինչու Փաշինյանը չի շնորհավորել ղարաբաղյան շարժման 31-ամյակը

Ինչու Փաշինյանը չի շնորհավորել ղարաբաղյան շարժման 31-ամյակը
20.02.2019 | 16:40

Այսօր ղարաբաղյան շարժման 31 ամյակն է, սակայն գործող իշխանությունը ոչ մի բառ չի ասել այս համազգային կարևորության իրադարձության մասին։ Նախորդ տարիներին մշտապես երկրի ղեկավարը շնորհավորանքի տեքստ է տարածել, սակայն Փաշինյանի պաշտոնական լրահոսը լռում է։ Ամեն ինչի համար լայվ մտնող վարչապետը, փաստորեն, այս մասին երկու խոսք չունի ասելու իր «հպարտ քաղաքացիներին, որոնք ապրում են երջանիկ երկրում»։

Փոխարենը բանտից շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանը։ Բայց Քոչարյանը Քոչարյան չէր լինի, եթե շնորհավորական տեքստին չհավելեր. «Ղարաբաղյան շարժման դերն ու տեղը հայ ժողովրդի պատմության մեջ առանցքային է, որքան էլ օրվա պատեհությամբ առաջնորդվող մարդիկ փորձեն նվազեցնել այն...


Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի եւ Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին:


Եվ նշանակություն չունի՝ այդ ամենն արվում է արտաքին ուղեվարի դրդմամբ, կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար: Միևնույն է՝ բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է` դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար»։

Հ.Գ. Միայն օրվա վերջում տարածվեց վարչապետ շնորհավորական ուղերձը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ