Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Եվ այս ուրախ կյանքը մեզ ո՞վ է պարգևել

Եվ այս ուրախ կյանքը մեզ ո՞վ է պարգևել
22.03.2019 | 02:40

Երեկ կառավարությունը հավանություն տվեց օրենքի մի նախագծի, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր: Երբ այս գաղափարը շրջանառության մեջ դրվեց, այնքան զավեշտալի ու տարօրինակ թվաց, որ անգամ Փաշինյանի թիմակիցները հումորով վերաբերվեցին դրան: Բայց պարզվեց, որ նրանք թերագնահատել են սեփական ղեկավարին:


Ի՞նչ ուղերձ է հղում իշխանությունը այս նախագծով. Հայաստանում քաղաքացուն պիտի հիշեն, գնահատեն միայն ապրիլի վերջին շաբաթ օ՞րը, իսկ մյուս օրերին քաղաքացին «մարդ» չէ՞: Մինչդեռ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնքան կարևորել իշխանափոխության իր ծրագիրը, սեփական անձը, որ չի խորշում այսպիսի անհեթեթ քայլերից: Պատմագրությունը հետագայում սերունդներին կփոխանցի` կար մի Նիկոլ, որ հեղափոխություն արեց, անգամ քաղաքացու օր հռչակեց, բայց հետո... Խեղճ պատմագրություն:


Իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը: Նրանք քաղաքացի չե՞ն, այդ տոնը նրանց համար չէ՞: Ինչու՞ է կառավարությունն այսքան համեստ գտնվել, կարո՞ղ էր, չէ՞, փողոց փակողների, Նիկոլին պաշտողների, համացանցում գրոհ կազմակերպողների, տնտեսական ակտիվիստի առանձին օրեր նշել տոնացույցում։ Ինչքա՜ն ուրախ կանցներ մեր օրը։ Թե չէ, միայն քաղաքացու օր:
Բացի տոն ունենալուց, կա շատ կարևոր մի հանգամանք ևս. ինչպե՞ս պետք է այդ տոնը նշել։ Պետք է փողոցնե՞ր փակել, «գըմփ-գըմփ հու՞» անել և, ամենակարևորը, հարկավոր է Գյումրիից մինչև Երևան քայլե՞լ, որ տոնը չիմաստազրկվի։ ՈՒ կրկին «մեծ» խնդրի առաջ են կանգնում հակահեղափոխականները։ Ի՞նչ պետք է անեն նրանք` ինքնակամ փռվեն ասֆալտի՞ն, ծեփվեն պատերի՞ն...


Հավարտ փաստենք, որ մենք ունենք հրաշալի տոն` Անկախության օր։ Մի՞թե սա չէ հենց քաղաքացու օրը, երբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն սեփական երկրի տերն է զգում։ Ինչու՞ են փորձում արհեստական տոներ ստեղծել։ Երբ մարդիկ բարեկեցիկ կյանքով ապրեն ու ապահով զգան իրենց երկրում, նրանք տոնի կվերածեն յուրաքանչյուր օրը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ