Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Արվեստի գործը մի քանի ժամով դպրոցում ցուցադրելը խնդիր չեմ համարում»

«Արվեստի գործը մի քանի ժամով դպրոցում ցուցադրելը խնդիր չեմ համարում»
25.06.2019 | 02:14

Արվեստի գործերը դպրոց տանելու, դպրոցականներին ցուցադրելու գաղափարը աղմուկի, քննադատությունների պատճառ դարձավ. ինչու՞ վտանգել արվեստի արժեքավոր նմուշները, և ինչու՞ երեխան չպետք ծանոթանա արվեստի գործերին տեղում՝ այցելելով մշակութային օջախներ:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ այն ժամանակ այդ ծրագիրը քննարկման փուլում էր, դեռ չէր հաստատվել: «Եթե այդ ծրագիրը, այնուամենայնիվ, կյանքի կոչվի, արվեստի գործի անվտանգությունն ապահովելու երաշխիքներն ամբողջությամբ կապահովվեն: Խնդիրը թանգարանային առարկան թանգարանային միջավայրից դուրս՝ դպրոցում ցուցադրելն էր. մի կողմից, հասկանալի էին մշակութային համայնքի անհանգստությունը և բարձրացրած հարցադրումները, մյուս կողմից «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակներում արվեստագետն իր ստեղծագործությունը տանում է դպրոց՝ առավել արդյունավետ և ստեղծագործ միջավայր ապահովելով դպրոցականների համար,- ընդգծեց մեր զրուցակիցը:- Ինչ վերաբերում է երեխային մշակութային օջախ բերելուն, երևի տեղյակ եք, որ «Քո արվեստը դպրոցում էր» ծրագրին զուգահեռ մեկնարկեց աբոնեմենտային ծրագիրը, որն այն ժամանակ ԿԳ և մշակույթի նախարարությունների համատեղ ծրագիրն էր: Կրթություն-մշակույթ կապն ամրապնդող եղանակները և մոտեցումները շատ տարբեր կարող են լինել: Արվեստի գործը մի քանի ժամով դպրոցում ցուցադրելը խնդիր չեմ համարում, կարևորը գործընթացի ճիշտ և գրագետ կազմակերպումն է, ինչպես նաև նախաձեռնության արդյունավետության և երկարատև ազդեցության հիմնավորումը»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ