Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկա օրերին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երկկողմ հանդիպում կկազմակերպեն՝ օգոստոսի 7-ին լրագրողներին իրազեկել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։ «Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք կոնկրետ աշխատանք ենք սկսում»,- ասել է ՈՒշակովը։               
 

Գան, որ ի՞նչ անեն

Գան, որ ի՞նչ անեն
14.02.2020 | 13:35

Ռուսական մամուլը տեղեկացրել էր, որ ՌԴ ՆԳՆ տվյալների համաձայն անցյալ տարվա ընթացքում «Հայրենակիցների կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի» շրջանակներում Ռուսաստան է տեղափոխվել 3 807 հայաստանցի։ Հիշեցնենք, որ այս ծրագրից օգտվողները տեղափոխվելու և Ռուսաստանում բնակվելու համար պետական աջակցություն են ստանում, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու հեշտացված ընթացակարգ են անցնում։


Այսինքն, «նոր» Հայաստանից էլ արտագաղթը շարունակվում է, ընդ որում, ոչ թե սեզոնային աշխատանքի համար, այլ հիմնական բնակության, որը նախորդ տարի եղել է միայն ՌԴ ուղղությամբ շուրջ 4000 մարդ։ Էլ չենք խոսում այլ երկրների մասին։
Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանը «լայվով» դիմում էր դրսում ապրող մեր քաղաքացիներին, որ ապրիլի 5-ին գան քվեարկեն, գնան, հենց այնպես չէ։ Որքան էլ Մուկուչյանը փորձի ընտրությունները «սովորության համաձայն» անցկացնի, միևնույն է, քվեի մեծ դեֆիցիտ է լինելու։ Հիասթափվածներն ու դեմերը շատ են լինելու, իսկ «այո» ասողների բանակն էլ կտրուկ փոքրանում է, դրա համար էլ Փաշինյանը ճարահատյալ դրսից է ուզում մարդկանց քվերակության բերել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ