«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Չկա հայկականի պաշտպանություն՝ ո՛չ հողի, ո՛չ մարդու

Չկա հայկականի պաշտպանություն՝ ո՛չ հողի, ո՛չ մարդու
16.08.2023 | 18:04

Արցախում սովամահություն է։ Բառիս բուն իմաստով։

Դրանից առաջ՝ հայ մարդկանց հափշտակություններ Ադրբեջանի կողմից։ Դրանից առաջ՝ տարածքային նվաճումներ Սյունիքից մինչև Գեղարքունիք։

Չկա հայկական պետություն, չկա հայկականի պաշտպանություն՝ ո՛չ հողի, ո՛չ մարդու։

Ու կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է տեղի ունենում։ Սա գալու հասնելու է մինչև Երևան։

Դեռ շանս կա փրկվելու։ Դրա համար անհրաժեշտ է, որ պատասխանատվություն վերցնեն բոլորը՝ ազգային գործիչներից մինչև բլոգերներ։

Իսկ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ծառայելու է բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։ Սա պետք է հիշել ցանկացած գործողություն ու քայլ պլանավորելիս։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 5034

Մեկնաբանություններ