«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Այսօր լուծարվեց Արցախի Հանրապետությունը որպես պետական միավոր

Այսօր լուծարվեց Արցախի Հանրապետությունը որպես պետական միավոր
28.09.2023 | 11:10

Արցախի անկումը իր հետ բերելու է նոր ու անկառավարելի մարտահրավերներ, որոնք հարվածելու են նաև Հայաստանի Հանրապետությանը։

Սրա մասին խոսել ենք, բոլոր ռիսկերը քննարկել ենք ու հիմա կանգնել ենք կատարված փաստի առաջ, որից ելքը, թերևս, չափազանց ծանր որոշումների արդյունք է լինելու, որոշումներ, որոնք ռազմավարական են, իսկ ռազմավարական որոշումներ կայացնող էլիտա, ցավոք, այս պահին չկա։

Այն, ինչ կլինի հետո, ծանր է նստելու յուրաքանչյուր հայի վրա անհատապես, ամեն տուն, ամեն ընտանիք զգալու և կրելու է իր սեփական մաշկի վրա։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2454

Մեկնաբանություններ