Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Վայրի

   Վայրի
26.10.2023 | 22:09

Ճանապարհները կեռմաններ չունեն,

փխրուն հողի մեջ ոտքեր կան ճաքած:

Ես չհասկացա՝ ծանոթ հնչյու՞ն եմ,

թե՞ ծիրանենի՝ հողի մեջ աճած:

Բայց ես քայլում եմ մարդու ոտքերով,

մի մեղեդի եմ դառնում չլսված:

Իսկ աշնան գունեղ, քնքուշ հևքերով

ամպերն են իջնում երազներին թաց:

Կանգառները մերկ լեռներն են վայրի,

ճանապարհները կեռմաններ չունեն:

Բոբիկ ոտքերով մի ծիրանենի...

Ես՝ տերևներից թափվող հնչյուն եմ:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 5105

Մեկնաբանություններ