Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Սիրերգ

Սիրերգ
05.10.2024 | 15:11

Հոգուս գույնը թաց ու բորբ դեղինն է՝

ավազի վրա:

Մթի դյութանքը քոնն է ու իմն է,

երբ լուսին չկա:

Ծովի ափեզրը կորավ խավարում.

երկինք է դարձել:

Աստղերը իրենց լույսը անհատնում

չեն ուզում սփռել:

Շաչյունն ալիքի, խառնված քամուն,

տարփանք է տալիս:

Գրկիս մեջ սառած սերդ կիսարթուն

փարվեց ինձ նորից:

Նազուկ քայլերով հոգիդ մոտեցավ

սրտիս բարակած:

Գտավ դեղինը, մի պահ քարացավ՝

շուրթը ճաքճքած:

Ծովը երկնքի պատկերը առել

ծփում է հանդարտ:

Ալիքին փարվող ավազը ոսկե

աստղերն են արծաթ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 19784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է՝ ծարավ մեր վերջին արյունին»' title='«Ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է՝ ծարավ մեր վերջին արյունին»' width='220' height='163' />
«Ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է՝ ծարավ մեր վերջին արյունին»

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո