Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը։               
 

«Պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»

«Պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»
23.12.2024 | 13:32

«Իհարկե, մենք բոլորս ցանկանում էինք հնարավորինս շուտ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Սակայն պատմության տեսանկյունից 30 տարին այնքան էլ երկար ժամանակ չէ։ Այս ընթացքում բանակցությունների ժամանակ բազմաթիվ առաջարկներ են հնչել, և ոմանց կարող է հետաքրքրել, թե ինչու Ադրբեջանը չէր ընդունում դրանք։ Ի վերջո, այս առաջարկների հիման վրա մի քանի շրջաններ կվերադարձվեին Ադրբեջանին առանց պատերազմի, նախկին տեղահանվածները կվերադառնային իրենց տները, միաժամանակ իրավիճակը կկարգավորվեր։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում և չի հաշտվում այդ առաջարկների հետ։ Իհարկե, բանակցություններն ունեին իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։ Իհարկե, մենք բանակցությունները վարել ենք այնպես, որ նվազագույնի հասցնենք արտաքին ճնշումը՝ մեր նպատակներին հասնելով։ Բայց ինձ համար գլխավորն այն էր, որ սա պատմական խնդիր է, ազգային խնդիր է, և ինչ-որ թվացյալ բարենպաստ շահեր փնտրելը սխալ կլինի։ Մենք պետք է հարցը լուծենք հիմնարար ճանապարհով, պետք է մեկընդմիշտ լուծենք, պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Սա հատված է Ալիևի՝ այս տարվա հունվարի ելույթից, որտեղ նա բաց տեքստով խոստովանում է, որ մերժել է խաղաղ կարգավորման տարբերակները։

Ըստ ձեզ՝ ինչու՞ պետք է մերժեր, եթե, ըստ Փաշինյանի ու «Քանդենք պետությունը» կուսակցության, 1994-ից քննարկվել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակը:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3074

Մեկնաբանություններ